Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր․ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Փետրվարի 13-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Գեղամ Վարդանյան՝ մեդիա փորձագետ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր ✅Տիգրան Ամիրյան՝ Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի նախագահ և հիմնադիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ ԱՄՆ-ի արտաքին ֆինանսական աջակցության ծրագրերի կասեցումից հետո Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև՝ քարոզչության եւ ապատեղեկատվության աճի տեսքով: Սոցիալական ցանցերում եւ տեղական ու միջազգային լրատվամիջոցներում ակտիվացել են կեղծ նարատիվները եւ ապակողմնորոշիչ տեղեկությունները: Այս պայմաններում, Հայաստանում ինչպիսի՞ խնդիրների կարող ենք բախվել ապատեղեկատվության, քարոզչության և կեղծ նարատիվների տարածման տեսանկյունից։ Ի՞նչ կարող ենք անել։