Բացել լրահոսը Փակել լրահոսը
vahagn-datyany-oske-medal-e-nv-n316904-1
A A
Սպորտ

Վահագն Դաթյանը ոսկե մեդալ նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր:

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը, հավաքելով 14.133 միավոր, զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Այս վաժությունում Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Արթուր Ավետիսյանը, 4-րդն է:

Ավելի վաղ նժույգ-թափերի վարժություն հանդես եկան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, ովքեր մրցանակային տեղեր չզբաղեցրին: 

Հիշեցնենք` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ավելի վաղ հայտնել էր, որ հայ մարմնամարզիկները չեն մասնակցի աշխարհի գավաթի 2-րդ փուլին, որն անցկացվելու է Ադրբեջանում։