
A
A
Վաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ Անորա ֆիլմն արժանացել է հինգ Օսկարի մրցանակների
Աջակցիր «Ա1+»-ինՏեղի ունեցավ Օսկարի 97-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Վաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ Անորա ֆիլմն արժանացավ հինգ Օսկարի մրցանակների՝ ներառյալ լավագույն Ֆիլմ անվանակարգում։
Մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ, լավագույն դերասանուհի, լավագույն ռեժիսոր, լավագույն օրիգինալ սցենար և լավագույն մոնտաժ անվանակարգերում մրցանակը հանձնվել է Անորա ֆիլմին:
«Օսկար 2025»-ի մրցանակաբաշխության ժամանակ Էդրիան Բրոուդին հաղթել է «Լավագույն դերակատար» անվանակարգում «Բրուտալիստ» ֆիլմի համար։ «Բրուտալիստ» ֆիլմը հաղթել է «Լավագույն արդյունք» անվանակարգում։ «Բրուտալիստ»-ը հաղթել է նաև Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում։
«Ես դեռ այստեղ եմ»-ը հաղթել է «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։
«Ես ռոբոտ չեմ»-ը հաղթել է «Կարճամետրաժ ֆիլմ կենդանի դերակատարներով» անվանակարգում
«Այլ երկիր չկա»-ն ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ։