Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գիշերային ստուգայցեր՝ մայրաքաղաքի մերսման սրահներում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի մերսման սրահներում։ 🔷 Հայտնաբերվել են խախտումներ, և տեղում կազմվել են համապատասխան արձանագրություններ։ 🔷 Օրենքում նոր փոփոխություններ կատարելով Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կստանա լիազորություն՝ կասեցնելու այն մերսման սրահների գործունեությունը, որոնք մի քանի զգուշացումներից հետո շարունակում են գործել առանց համապատասխան թույլտվության։ 🔷 Ներկայումս վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանքները սահմանված են 50 000-300 000 ՀՀ դրամի չափով։