Բացել լրահոսը Փակել լրահոսը
483893102_1186773212818052_7220867913499490502_n
A A
Քաղաքականություն

Մանե Թանդիլյան․ «ԵԽ բանաձևը Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանքն է»

«Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկվող բանաձևը փաստացի Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանք է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բանաձևի հեղինակներին»,- գրել է հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ 

Բանաձևով արձանագրվում է, որ գերիները ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, հոգեբանական ճնշման, չեն երաշխավորվում անկախ իրավական ներկայություն։
Ի թիվս այլ պահանջների, բանաձևով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։
Կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։

Բանաձևով կոչ է արվում Մարդու իրավունքների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցչին՝ հանդիպել գերիներին, պահանջվում է Բաքվում ԵՄ երկրների դեսպաններին ներկա գտնվել կեղծ դատավարությանը և վերահսկել այն։

«Այս կարևոր բանաձևը ընդունելու կապակցությամբ նամակներ ենք ուղարկել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով կողմ քվեարկել բանաձևին»,- գրել է Թանդիլյանը։