
A
A
ՆԱՏՕ-ն ողջունում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը
Աջակցիր «Ա1+»-ինՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը գրել է X-ի միկրոբլոգում:
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և կարևոր նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- գրել է նա։