Բացել լրահոսը Փակել լրահոսը
քամի
A A
Պաշտոնական

Սպասվում է քամու ուժգնացում

Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։
 
Այդ մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, մնացած շրջաններում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` 

Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 19-20-ն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 19-20-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով, մարտի 19-22-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Հհ 17.03

Երևան քաղաքում` 

Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Երևան 17.03Երևան քաղաքի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`          22.1°C (1962թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`            -9.7°C (1990թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`         5.9°C