A
A
«Վաշինգտոնն ընդգծել է նաև հայ գերիների ազատ արձակումը»․Գենսերը կոչով դիմել է Փաշինյանին, Միրզոյանին
Աջակցիր «Ա1+»-ինԻրավապաշտպան, Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուշադիր ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։
Գենսերը նշել է, որ Վաշինգտոնն ընդգծել է ոչ միայն խաղաղության պայմանագրի ավարտի անհրաժեշտությունն, այլև հայ գերիների ազատ արձակումը։
«Վստահ եմ, որ այս առանցքային կետերում դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ», - X-ում գրել է Գենսերը՝ կից հրապարակելով Ուոլցի երեկվա հայտարարությունը։