
«Ավրորա»-ի դափնեկիր Քաթինան Վարդանյանի և մյուս հայ գերիների հարցով դիմում է միջազգային հանրությանը
Աջակցիր «Ա1+»-ին«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017 թվականի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան X-ում, ի աջակցություն Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, տեսաուղերձ է հրապարակել։
«Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ տարիներ շարունակ։ Ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները միանգամայն կեղծ են և անհեթեթ։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ գործի՝ ապահովելու նրա և Ադրբեջանում անարդարացիորեն պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումը», - գրել է Քաթինան։
I have known @RubenVardanyan_ for years. The charges brought up against him are completely false and absurd. The international community must act now to secure his release and of all Armenian POWs unjustly held in Azerbaijan. #FreeRubenVardanyan #HumanRights #FreeArmenianPOWs pic.twitter.com/GRuCc3oC8D
— Tom Catena (@CatenaTom) March 17, 2025