Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-03-21_09-03-06
A A
Պաշտոնական

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 21-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Արթիկի, Աշոցքի և Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում: 
 
Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորոնները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ճամբարակի և Գորիսի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30մ։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ 
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ