
A
A
Խոշոր գողության մեջ մեղադրվողը արտահանձնվել է Գերմանիային՝ Գլխավոր դատախազի որոշմամբ
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու մեջ մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Ն.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: