Բացել լրահոսը Փակել լրահոսը
որոշում
A A
Պաշտոնական

Իրանում Հայաստանի առևտրական կցորդ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 27-ի որոշմամբ Հայկ Նազարյանը նշանակվել է Իրանում Հայաստանի առևտրական կցորդ։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004
թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը`
Հայկ Նազարյանին 2025 թվականի ապրիլի 1-ից նշանակել Իրանի Իսլամա
կան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ`
3 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ։