
A
A
Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում
Աջակցիր «Ա1+»-ինՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում մարտի 28/29-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 28-ին ժամը 13:00-ից մինչև մարտի 29-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ուջան, Կոշ, Շամիրամ, Դպրեվանք, Արագածոտն և Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
28.03.2025թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ