
A
A
Ուկրաինան վերադարձրել է Ռուսաստանի հետ պատերազմում զոհված 909 զինծառայողի մարմին
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինան վերադարձրել է Ռուսաստանի հետ պատերազմում զոհված 909 զինծառայողի դիերը, հայտնել է ռազմագերիների հարցերով աշխատանքները համակարգող շտաբը։
Զոհված զինվորներն ու սպաները մասնակցել են Կուրախոյի, Պոկրովսկի, Բախմուտի, Ուգլեդարի, Լուգանսկ և Զապորոժիե ուղղություններով մարտերին։
Դիակների վերադարձի գործընթացին միջնորդել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Ռուսաստանն ու Ուկրաինան վերջին անգամ զինվորների դիակների փոխանակում են իրականացրել փետրվարի 14-ին: