Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captudfdfdre
A A
Քաղաքականություն

Հարյուր հազարավոր մարդիկ կրկին հավաքվել են Ստամբուլում՝ Իմամօղլուի ազատ արձակման պահանջով

Մարտի 29-ին Ստամբուլի Մալթեփե շրջանում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել է բազմահազարանոց հանրահավաք՝ ի պաշտպանություն կալանավորված և պաշտոնազրկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Միջոցառմանը մասնակցել են նաև մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։

Հանրահավաքի ընթացքում հնչել են «Ազատություն Իմամօղլուին», «Կառավարության հրաժարական» և «Արտահերթ ընտրություններ» կարգախոսներ։ Ըստ լրատվամիջոցների՝ մասնակիցների թիվը հասել է մոտ երկու միլիոնի։

Իմամօղլուն պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի ընդդիմադիր թեկնածու՝ մարտի 23-ին կայացած ԺՀԿ ներքին քվեարկությամբ։ Նա մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպությանը հարելու և կաշառակերության։