Բացել լրահոսը Փակել լրահոսը
03.04.2025
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Մագդալենա Գրոնոյին

 

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԱԽ քարտուղարը մեկ անգամ ևս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտափույթ կնքելու Խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն և կայունություն:

Անդրադարձ է նաև կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերին:

ՀՀ ԱԽ գրասենյակ