Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Սահմանամերձում պետաջակցությամբ 2150 տուն է կառուցվում (տեսանյութ)

Սահմանամերձում պետության աջակցությամբ 2150 ընտանիք տուն է կառուցում: Շինարարության երկար, երբեմն բարդ փուլն արդեն հաղթահարել, ավարտել է 60-ից ավելին: Մյուսները կառուցապատման տարբեր փուլերում են:

Կառավարությունը 16, որոշ բնակավայրերի համար 21 միլիոն դրամի հիպոթեքային վարկի ու տոկոսագումարների բեռն ամբողջությամբ է ստանձնել, որ մայրաքաղաքից հեռու, սահմանապահի կարևոր առաքելությամբ գյուղերում նոր շենքեր բարձրանան, ստեղծվեն նոր տնտեսություններ: Եթե սկզբում ծրագիրը բոլոր սահմանամերձերի համար էր, հիմա նույն պայմաններով այն շարունակվում է ընտրված, թիրախային բնակավայրերում միայն:

Դե իսկ մինչև հիմա Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը ամենից մեծ պահանջարկն է ունեցել Տավուշում: Միայն այս մարզում շահառու է մոտ 1360 ընտանիք: