Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բանախոսություններով հանդես են եկել Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը (տեսանյութ)

Այսօր Արմավիրի մշակույթի տանը կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որի ընթացքում թվով 350 կրթարշավի գաղափարակիցներ բացառիկ հնարավորություն ունեին մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի` կրթվելու կարևորությանն ու դրա կախադրական ուժի մասին պատմող ոգեշնչող բանախոսություններին:

Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց և իր բանախոսությամբ հանդես եկավ տիկին Աննա Հակոբյանը։ Նա ներկայացրեց շարժման տեսլականը, գաղափարական հիմքերը և այն հասարակական լայն շարժումը, որն արդեն ձևավորվում է երկրի տարբեր համայնքներում։

Շարունակելով թեման` պարոն Փաշինյանն իր «Իմանալ` ինչպես» բանախոսության մեջ նշեց, որ այսշարժումը ոչ միայն կրթվելու ու ինքնազարգացման կոչ է, այլև ընդհանուր սոցիալ հոգեբանություն փոխելու ու առաջընթաց կառուցելու կարևորագույն գործիք: Օգտվելով հայրենակիցների հետ անմիջական շփման այս հնարավորությունից` նա նաև անդրադարձավ իրական Հայաստանի գաղափարախոսությանը` ընդգծելով յուրաքանչյուրի  պարտավորությունն ու կարևորությունը երկրի զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում նաև տեղի ունեցավ փոքրիկ մշակութային ընդմիջում՝ Արմավիրի արվեստի դպրոցի երգչախմբի և «Ռոզի» պարային համույթի կատարումներով: 

Շատերը, ոգևորված բանախոսություններից, հայտնում էին պատրաստակաումություն շարժումն իրենց համայնքներ տանելու և տարածելու մասով: Եղավ նաև առաջարկ վարչապետի ելույթների հիման վրա նյութ պատրաստել և տարածել աշակերտական խորհուրդներում, ավագ դասարաններում և առհասարակ երիտասարդության շրջանում։

mystep.foundation