Բացել լրահոսը Փակել լրահոսը
487783012_1315086976827496_7820044480462243510_n
A A
Քաղաքականություն

Պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների. ՔՊ-ն չի մասնակցում Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստին

Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը․

Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ,

Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու:

Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան:

Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:

Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից:

Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների: