Բացել լրահոսը Փակել լրահոսը
492517804_1100757062095678_437844445958530312_n
A A
Պաշտոնական

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին ԱՄՆ պետքարտուղարության, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների, գիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Միջոցառումն սկսվեց դեսպանության բակում գտնվող խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությամբ և աղոթքով, որը մատուցվեց Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի ձեռամբ, ինչին հաջորդեց ծաղիկների խոնարհման արարողությունը։
 
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
 
Հայոց ցեղասպանությունը վերապրած, հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի կյանքի ու կենսագործունեության վերաբերյալ դոկտորական աշխատանք կատարող Լիլիա և Ալեքսանդրա Եարալեանները կատարեցին Կոմիտասի ստեղծագործություններից մի քանի հատված։
 
Միջոցառման ավարտին ամերիկահայ կոմպոզիտոր և երգահան Էմիլի Սիմոնյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը։