
A
A
Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 24-ին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, որից հետո դեսպան Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: