Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար (տեսանյութ)

Գյումրի համայնքի ղեկավար ընտրվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը։ 

Գյումրիի ավագանու նիստում տեղի ունեցավ Գյումրի համայնքի ղեկավարի ընտրության քվեարկությունը։ 

Վարդան Ղուկասյանը Գյումրի համայնքի ղեկավար ընտրվեց 18 կողմ ձայնով։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոյկոտել էր ավագանու նիստը և չմասնակցեց քվեարկությանը։ Իշխող ուժը, որն ամենաշատ մանդատներն ունի ավագանիում, (14) հայտարարել էր Գյումրիում կառավարման ճգնաժամի անխուսափելիության և նոր, արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ 

Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին, ժամը 11։00-ին։