Բացել լրահոսը Փակել լրահոսը
16.04.2
A A
Պաշտոնական

Բրյուսելում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկը». մասնակցել է ՀՀ ԱԽ քարտուղարը

ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը, որին ներկա էին ԵՄ կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ:

Քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծվել նախագծի կարևորությունը որպես Եվրոպան Ասիային կապող կարևորագույն հանգույց:

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեխնիկական առավելությունների մասին զեկույցով հանդես է եկել ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Ա. Գրիգորյանը հարցուպատասխանի ձևաչափի շրջանակում պատասխանել է ներկաների հարցերին, մասնավորապես՝ Հայաստանի տարածաշրջանային և միջազգային քաղաքականության վերաբերյալ:

ՀՀ ԱԽ գրասենյակ