
A
A
Այսօր պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 93 տարեկան:
Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։
26 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործները գնդակահարեցին նրան հենց Ազգային ժողովի դահլիճում:
Դեմիրճյանը ժողովրդի կողմից մեծ սեր ու հարգանք վայելող պետական գործիչ էր, ում բացակայությունը իր ազդեցությունը ունեցավ Հայաստանի հետագա զարգացման, քաղաքական դաշտում տիրող մթնոլորտի վրա:
Ներկայացնում ենք «Ա1+»-ի արխիվային տեսանյութերը՝ Կարեն Դեմիրճյանի մասին։
Ինչպես նաեւ ֆիլմ Կարեն Դեմիրճյանի մասին, շատ հետաքրքիր է, խորհուրդ ենք տալիս դիտեք։