Բացել լրահոսը Փակել լրահոսը
6fdacb81-351a-4d0b-989f-cf62cd674f20
A A
Մշակույթ

Պրոֆեսիոնալ Գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը` Հայ կինոյի օրվա կապակցությամբ

Ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը, կայացավ Պրոֆեսիոնալ Գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը: Տոնական օրվա կապակցությամբ մի շարք կինոգործիչներ և ոլորտի աշխատակիցներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևները հանձնել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Գիլդիաների կարևորությունն այն է, որ մեր փոքր, բայց ակտիվորեն զարգացող համայնքում մասնագետները հնարավորություն են ստանում շփվելու, համագործակցության հարթակ ստեղծելու և ընդհանուր պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Եղել է մի ժամանակաշրջան, երբ ոլորտը գրեթե չէր զարգանում. չկային խաղի հստակ կանոններ։ Այսօր գիլդիաներն ուղղակի փորձ չեն, այլ իրական քայլ համակարգվածության ստեղծման ճանապարհին։ Դրանք օգնելու են ձևավորել միասնական մոտեցումներ, պայմանավորվածություններ և հավասար խաղի կանոններ՝ անկախ անուններից։ Կարևորը՝ հավասարության սկզբունքը, որը պետք է գործի բոլորի համար։ Վերջին տարիներին նկատվում է աճ՝ նկարահանվում են ավելի շատ ֆիլմեր, ոլորտն ակտիվանում է, և մասնագետներն իրենց ավելի պաշտպանված ու գնահատված են զգում։ Գիլդիաների ստեղծումը մեծապես նպաստում է այս ամենին»,-լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսեր Արման Միտոյանը։

Հավելենք, որ այս տարի մրցանակաբաշխության առաջատարն Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն էր՝  4 մրցանակով՝ Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենարիստ, Լավագույն օպերատոր, Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդար անվանակարգերում:

Ստորև ներկայացնում ենք անվանակարգերի և հաղթողների ամբողջական ցանկը՝ «ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արման Նշանյանը  

«Ամերիկացի» ֆիլմի համար   «ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Աննա Մաքսիմը  «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար  

«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ»   անվանակարգում հաղթող է ճանաչվել  Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը  «Գյուղը որ կանգնի» ֆիլմի համար  

«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ»    անվանակարգում հաղթող է ճանաչվել Վահան Գրիգորյանը «Ձու» ֆիլմի համար  

«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԻՍՏ» անվանակարգում  հաղթող է ճանաչվել  Աննա Մաքսիմը  «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար

«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԻՍՏ» անվանակարգում հաղթող է  ճանաչվել Օֆելյա Հարությունյանը  «Գյուղը որ կանգնի» ֆիլմի համար  

«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՊԵՐԱՏՈՐ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Սուրեն Թադևոսյանը «Մեդալի հակառակ կողմը»  ֆիլմի համար  

«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՊԵՐԱՏՈՐ» անվանակարգում հաղթող է ճանաչվել  Արթուր Ուստյանը  «Անգլուխ ձիավորներ» ֆիմի համար  

«ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՊԵՐԱՏՈՐ» անվանակարգում հաղթող է ճանաչվել  ճանաչվել  Արթուր Ղարայանը  «Տաղ․ հոգու ճանապարհ» ֆիլմի համար  

«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԿԱՐԻՉ-ԴԻՄԱՀԱՐԴԱՐ» անվանակարգում հաղթող է ճանաչվել  Հասմիկ Ղազարյանը   «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար    

«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԿԱՐԻՉ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ավետ Տոնոյանցը և Ներսես Սեդրակյանը «Ամերիկացի» ֆիլմի համար  

«ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ  ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱԳՈՒՍՏԻ ՆԿԱՐԻՉ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լաուրա Աթանյանը «Սևազգեստ կանայք» ֆիլմի համար

«ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԻՍՏ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռոման Բալայանը «Թռչող տերևների երգը» ֆիլմի համար  

«ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԿԱՐԻՉ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հարութ Թումաղյանը «Սևանիկ» ֆիլմի համար  

«ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արմինե Անդան «Թռչող տերևների երգը» ֆիլմի համար  

«ԿԻՆՈԳԻՏԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ» անվանակարգում լավագույնը Գարեգին Զաքոյանն է «Նռան գույնը» ֆիլմի վավերագիր պատմությունը» գիրք-ալբոմի համար  

«ԿԻՆՈՅԻ ՄԱՍԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Բուն TV-ի «Փարաջանովը և մենք» հաղորդաշարը, հեղինակ՝ Րաֆֆի Մովսիսյան