Բացել լրահոսը Փակել լրահոսը
492425318_1065463392294007_1245058304517297990_n
A A
Պաշտոնական

Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Սյունիքում. քննարկվել են զարգացման ու անվտանգության հարցեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերին։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Սյունիքի տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության իրավիճակին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և ընդգրկուն զարգացման կարևորությանը։

«Ուրախ էի կրկին հանդիպել մարզպետ Ղուկասյանին։ Քննարկեցինք Սյունիքի զարգացման ընթացքն ու մարզպետի ապագայի տեսլականը։ Ինձ համար խաղաղությունն ու անվտանգությունը առանցքային են այս դինամիկ տարածաշրջանի ներուժը լիարժեք օգտագործելու համար։ Վստահեցրի՝ Միացյալ Թագավորության աջակցությունը շարունակական է», – նշել է դեսպան Գալագերը։