Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իր համար խաղաղությունը՝ դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ․ Քոչարյանը Փաշինյանի մասին (տեսանյութ)

Ես ամբիոնից բավական մանրամասնորեն անդրադարձ ունեցել եմ այդ հարցին: Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել: Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է խաղաղությունը, ուղղակի չի հասկանում: Իր համար խաղաղությունը դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ: Այ դա իր համար համապարփակ խաղաղություն է: Հայաստանի Հանրապետության համար լրիվ ուրիշ խաղաղություն է պետք՝ երաշխավորված, արժանապատիվ խաղաղություն, և մենք դա ի վիճակի ենք ապահովել։ Եվ ինքը դա ասում է մեկ մարդու անուն տալով, որի նախագահության ժամանակ չի եղել նույնիսկ միջին չափի սահմանային միջադեպ։ Ընդհանրապես չի եղել։ Եթե հիշում եք՝ նաև այն ժամանակ Ադրբեջանից պաշտոնյաներ էին գալիս Հայաստան տարբեր պատվիրակությունների կազմում, և մենք շոու չէինք սարքում։ Հավի պատմությունը ես պատմեցի, հիմա լրիվ նույն նույն պատկերն է՝ բոլոր ուղղություններով։