A
A
Սամվել Շահրամանյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ ուղղակի ճնշման՝ լինի դա ֆիզիկական, թե քրեական պատասխանատվության սպառնալիք, չի զգացել։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Նրա դիտարկմամբ՝ եթե անտեսված լինելը կարելի է գնահատել որպես ճնշում, ապա նման ճնշում իսկապես առկա է՝ նկատի ունենալով, որ բռնի տեղահանությունից հետո իշխանության ներկայացուցիչների հետ որևէ շփում չի եղել։
«Եթե դուք սա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Ես գտնում եմ, որ մեր հետ պետք է հաշվի նստել, բոլոր խնդիրները՝ սոցիալական, ունեն լուծումներ, և մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաև աջակցել ՀՀ կառավարությանը, և այսպիսի պահվածքը, որ մենք մեզ օտար ենք զգում, անընդունելի է»,- ասել է Շահրամանյանը։