Կարծում եմ, այդ հանդիպման ժամանակ մերոնք Ադրբեջանին նոր առաջարկներ են փոխանցել․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքագետ. «Հայաստանը կարող էր Ադրբեջանին փոխանցել առաջարկներ՝ Թբիլիսիի հանդիպման ընթացքում»
«Կարծում եմ՝ այդ հանդիպումն ուղղված էր հասարակության մակարդակով կապերի զարգացմանը, ինչը Վրաստանի միջոցով անելն առավել հարմար է», – «Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիում երեկ կայացած Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը։
Քաղաքագետը ենթադրում է, որ այդ հանդիպման ընթացքում Հայաստանը հավանաբար Ադրբեջանին է փոխանցել վերջին շրջանում ՀՀ իշխանությունների կողմից արված հայտարարություններից բխող առաջարկներ՝ արդեն պաշտոնական մակարդակով։ «Խոսքը վերաբերում է հայտարարություններին, թե պատրաստ ենք բացել ճանապարհները անգամ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման, կամ միաժամանակ ստորագրել և խաղաղության պայմանագիրը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համաձայնագիրը», – հավելեց նա։
Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատությանը, թե ՀՀ իշխանությունները զիջումներ են անում Ադրբեջանին, Գրիգորյանը նշում է, որ խաղաղության հասնելու համար որոշ զիջումներ անխուսափելի են, սակայն պետք է հստակ սահմանել «կարմիր գծերը»։ «Ադրբեջանը պահանջում է ճանապարհներ, որոնք մենք չպետք է վերահսկենք, միջանցքի տրամաբանությամբ։ Մեր կառավարությունն առանձին դեպքերում պատրաստ է հաշվի առնել այդ պահանջները՝ կարծելով, թե խաղաղության պայմանագրով ամեն ինչ կլուծվի։ Ես այդ տեսակետին համաձայն չեմ։ Ինչ-որ պահից պետք է հստակ ասել՝ սա արդեն կարմիր գիծ է», – ընդգծեց քաղաքագետը։
📌 Մանրամասները՝ տեսանյութում