A
A
Դավթյանը և Ավետիսյանը արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հերթական մեդալներն են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը դարձավ արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակրր:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հավաքելով 14,700 միավոր` կրկին ոսկե մեդալակիր դարձավ աշխարհի գավաթի խաղարկությունում: