Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capֆգֆսture
A A
Սպորտ

Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները շարունակում են ելույթները ընթացիկ Եվրոպայի առաջնությունում:

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի կանանց առաջնության 76 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Աննա Ամրոյանը և Միլենա Խաչատրյանը:

Պոկում վարժությունում Աննա Ամրոյանը երկու հաջող մոտեցում ունեցավ`95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում նա նվաճեց բրոնզե մեդալ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Ամրոյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:

Հայաստանի ընտրանու անդամ Միլենա Խաչատրյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ` 95 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 121 կգ, 128 կգ, 131 կգ: Այս ձևում Միլենա Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 226 կգ արդյունքով Խաչատրյանը 6-րդն է:

Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը` բրոնզե մեդալ: