Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խախտումներ-«Վարդաշեն»-ՔԿՀ-ում
A A
Հասարակություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպանության դեպք է արձանագրվել

Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, հայտնել է ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը։ 
 
Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։ 
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։