Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (9)
A A
Պաշտոնական

«Զվարթնոցում» հայտնաբերվել է 61-ամյա կին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Ապրիլի լույս 18-ի գիշերը` ժամը 3.30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան ժամանումից անմիջապես հետո բաժին է տարվել Ստեփանավան քաղաքի բնակիչ 61-ամյա մի կին:

2022 թվականի նոյեմբերից նա հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի մեղադրանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը․ խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: