Բացել լրահոսը Փակել լրահոսը
491800289_1080090004148496_6062672651752564882_n
A A
Պաշտոնական

ՀՀ դեսպանը հանձնել է հավատարմագրերը Մոնղոլիայի նախագահին

Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը (նստավայրը՝ Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխին։
 
Իր խոսքում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
 
Մոնղոլիայի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն իր գործունեության ընթացքում։
Արարողության ավարտից հետո դեսպան Գևորգյանը զրույց է ունեցել Մոնղոլիայի արտաքին գործերի նախարար Բատտսետսեգ Բատմունխիյնի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել հայ-մոնղոլական պատմական առնչություններին և այդ համատեքստում կարևորել մշակութային համագործակցության ակտիվացումը։
 
Ապրիլի 20-ին դեսպան Գևորգյանը Մոնղոլիայի ԱԳ նախարարությունում իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Մոնղոլիայի ԱԳՆ արարողակարգի վարչության գլխավոր տնօրեն Տ․ Անխբայարին: