Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (10)
A A
Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ «Classical Violin Olympus» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի ռեզիդենտ նվագախումբ

Ապրիլի 22-28-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Classical Violin Olympus» ջութակի միջազգային մրցույթի շրջանակում հանդես է գալիս որպես եզրափակիչ փուլի ռեզիդենտ նվագախումբ։

Մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր 12 մասնակիցներն ընտրված են։ Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, Չինաստանը, Լեհաստանը, Ավստրիան, Շվեյցարիան, Ճապոնիան, Շվեդիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան։

«Classical Violin Olympus»-ի բոլոր ելույթները կհեռարձակվեն խոշոր լրատվամիջոցների եթերում՝ Euronews, Medici.tv, The Violin Channel և Bachtrack։

Մրցույթի նպատակն է վերաիմաստավորել դասական երաժշտության մրցույթների ավանդական ձևաչափը նորարարական ծրագրով և ստեղծել համաշխարհային հարթակ վիրտուոզ ջութակահարների համար՝ անկախ նրանց տարիքից և ազգությունից։