Բացել լրահոսը Փակել լրահոսը
_75I0743
A A
Պաշտոնական

Վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

 

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

 

Հաջորդիվ վարչապետը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին: