
A
A
Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են անուղղակի բանակցությունները․ մեկնարկել է երրորդ փուլը
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է։
Իրանական պատվիրակությունը, ինչպես նախորդ փուլերում, ղեկավարում է ԱԳ նախարար Աբբաս Արաքչին, իսկ ամերիկյան պատվիրակությանը գլխավորում է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Ներկա փուլը, ինչպես նախորդ երկուսը, նախատեսված է մեկ օրվա համար։ Սակայն, հաշվի առնելով, որ քննարկումները տեղափոխվել են տեխնիկական հարթություն և մանրամասնորեն ուսումնասիրվում են փորձագիտական մակարդակով, հնարավոր է, որ բանակցությունների ժամկետները երկարաձգվեն՝ անհրաժեշտության դեպքում։