A
A
Կուրսկի մարզի ազատագրման գործողությունն ավարտվել է. Գերասիմովը զեկուցել է Պուտինին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿուրսկի մարզի ազատագրման գործողությունն ավարտվել է։ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը համապատասխան զեկույց է ներկայացրել Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, Կուրսկի մարզը ամբողջությամբ ազատագրվել է ուկրաինացի զինյալներից։
Հիշեցնենք, որ երեք օր առաջ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ հակառակորդի զինյալներից Կուրսկի սահմանամերձ գոտու մաքրումը գտնվում էր ավարտական փուլում։
Կիևը հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի պնդումը: