Բացել լրահոսը Փակել լրահոսը
Eldrive
A A
Բիզնես

Հայկական Eldrive-ը` տարածաշրջանային առաջատար

Հարցազրույց Էլդրայվ ընկերության տնօրեն Աղասի Սիմոնյանի հետ

– Էլդրայվ ընկերությունը շատ կարճ ժամանակում դարձավ ոլորտի առաջատարներից։ Ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը։

– Մինչև Ընկերության առաջին սրահի բացումը, Ընկերության հզոր Թիմը ամիսներ շարունակ ուսումնասիրում էր հայկական և այլ երկրների շուկաները շատ մանրակրկիտ՝ ի հայտ բերելով շուկայի բացերը, հաճախ կրկնվող սխալները և պահանջված մոդելները։ Ունենալով շուկայում լավագույն պայմանները՝ ընկերությունը շատ ագրեսիվ կերպով մուտք գործեց հայկական շուկա և շարունակեց ընդլայնվել։

– Այսօր ինչպիսի՞ մասշտաբ ունի ընկերությունը։

– Չեմ փորձի համեստություն անել․ Eldrive-ի գործունեության ծավալներն արդեն այնպիսի մակարդակի են հասել, որ որոշ դեպքերում հենց դրա հետևանքով էլ առաջանում են լոգիստիկ բարդություններ։ Բայց դա մեզ չի կանգնեցնում։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է թիմը, ներդնում է նոր գործիքներ ու լուծումներ՝ բոլոր խնդիրներին արագ և արդյունավետ արձագանքելու համար։

-Ինչպե՞ս եք ընտրում ինչ մոդելներ ներկայացնել սրահում

– Մոդելի ընտրության հարցը շուկան ինքնին թելադրում է, քանի որ Ընկերությունը չի վաճառում միմիայն առկա մեքենաներ, այլ ընդունում է նաև անհատական պատվերներ, և ըստ այդ պատվերների և վաճառքների վիճակագրության դուրս են բերվում պահանջված մոդելները, որին զուգահեռ անցկացվում են նաև սոց հարցումներ սպառողների շրջանակում, ինչպես նաև մասնակցում ենք հեղինակավոր ցուցահանդեսներ, մեքենաներին տեղում ծանոթանալու ու չինական շուկան ևս ուսումնասիրելու նպատակով։

– Ինչպե՞ս եք կազմակերպում տարբեր երկրների մատակարարումը։

– Մենք շարժվում ենք դեպի առավել կենտրոնացված և վերահսկելի մատակարարման համակարգ։ Այս պահին արդեն իսկ ստեղծել ենք կենտրոնացված պահեստ, որտեղ մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում հասանելի կլինի գրեթե բոլոր պահանջված մոդելների մշտական տեսականին։ Բացի այդ, մենք մեկնարկել ենք նաև սեփական լոգիստիկ ընկերության գործունեությունը՝ գիտակցելով, թե որքան կարևոր է մատակարարման գործընթացի որակը և ճշգրտությունը մեր բիզնեսի հաջողության համար։

– Հաշվի առնելով այսքան լայնածավալ գործունեությունը, ի՞նչ խնդիրների եք բախվում և ինչ ուղերձ ունեք Ձեր հաճախորդներին։

– Նման ծավալների բիզնեսում խնդիրները անխուսափելի են։ Մեր առաջնահերթությունը մշտապես եղել է հաճախորդի գոհունակությունը։ Վերջին շրջանում բախվել ենք լոգիստիկ խոչընդոտների՝ հիմնականում Չինաստանի սահմաններում ստեղծված հերթերի պատճառով։ Արդյունքում որոշ մատակարարումներ ուշացել են՝ ինչը, բնականաբար, որոշ հաճախորդների մոտ առաջացրել է անհարմարություն։ Սակայն մեր թիմն արագ արձագանքեց, ու խնդիրը արդեն կարգավորման փուլում է։ Մենք չենք խնայում ոչ ֆինանսական, ոչ մարդկային ռեսուրսներ՝ հնարավորինս արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար։ Մոտակա 10-15 օրում բոլոր գնված մեքենաները կփոխանցվեն իրենց նոր տերերին, և մեր հաճախորդները կստանան նաև պատշաճ վերաբերմունք և շնորհակալություն՝ ըմբռնման և համբերության համար։

– Ինչպիսի՞ աջակցություն եք ստանում բանկային համակարգից։

– Շատ կարևոր է նշել մեր գործընկեր բանկերի՝ Ամերիաբանկի, ԱյԴի բանկի, Ֆասթ բանկի, Ակբա բանկի և Ինեկոբանկի աջակցությունը, ինչպես նաև Բիբլոս Բանկի հետ սկսված հատուկ 0% կանխավճարով համագործակցությունը։ Նրանց պրոֆեսիոնալ, օպերատիվ և վստահելի աշխատանքի շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն են ստանում ավելի հեշտ ձեռք բերել էլեկտրամոբիլներ։ Բանկերի հետ համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրի էկոլոգիական մաքրության ապահովման գործում։

– Վերջերս նաև համագործակցության նոր ձևաչափ ստեղծեցինք Պրոկրեդիտ բանկի հետ՝ Վրաստանի շուկայի համար մշակված հատուկ ավտովարկային պայմաններով՝ 0% կանխավճարով և 8–12% տարեկան տոկոսադրույքով։ Այս ծրագրով էլ ավելի շատ մարդկանց ենք հնարավորություն տալիս անցում կատարել էլեկտրական տրանսպորտի։