Մեր քաղաքական ամոթն է, որ որոշ մարդիկ դեռ բանտում չեն․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Քաղաքացիական պայմանագիր»-ը 2026-ի ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայնակ՝ առանց դաշինքի։
«Չեմ կարծում, որ դաշինքով ենք գնալու, դա իմ վստահ կարծիքն է։ Մեկ տարի հետո մենք խոսելու ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ և ստանալու ենք ձայների 50+1 տոկոսը», – ասաց Սիմոնյանը՝ վստահություն հայտնելով, որ ընտրություններից հետո կուսակցությունը շարունակելու է իր բարեփոխումները։
Ալեն Սիմոնյան․ Նոր Նորքի թաղապետը պետք է դադարեցնի պաշտոնավարումը
ԱԺ նախագահը նաև անդրադարձավ ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը, իր կարծիքով, չպետք է շարունակի պաշտոնավարումը։
Սիմոնյանը միջադեպը որակեց որպես «շատ վատ դեպք» և հավելեց, որ քաղաքական պատասխանատվությունը պետք է կրի նրան առաջադրած «Հանրապետություն» կուսակցությունը։
«Եթե «Հանրապետություն» կուսակցությունը հետևություն չարեց և իր վրա պատասխանատվություն չվերցրեց, ինչպես վեց ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց, դրա հակառակը կստանա», – նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Տեր-Մարգարյանը ներգրավված է որպես մեղադրյալ՝ ակտիվիստ Արթուր Չախոյանին հարվածներ հասցնելու միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթում։