Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-05-09_21-30-37
A A
Հասարակություն

Վանաձորում մեքենաներ են բախվել, 11 վիրավոր կա

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։