A
A
Լոռեցուն կինոթատրոն է պետք
Վանաձորի Արցախ կոչվող պուրակի տարածքը, որը ժամանակին վանաձորցիների սիրած զբոսայգին է եղել, տեղական իշխանությունները վաճառել են Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն եւ սեփականատեր Մարտին Ադոյանին։ Նա այդ վայրում նախատեսել էր կինոթատրոն կառուցել։ Շինությունը, ըստ նախագծի, ընդգրկելու է 800 քառ.մետր տարածք եւ համապատասխանելու է եվրոպական չափանիշներին։ Չորս տարի է անցել, բայց պուրակում շինարարություն դեռ չի սկսվել։
Փոխարենը պուրակը վեր է ածվել անխնամ վայրի եւ սկսել է զայրացնել քաղաքի բնակիչներին։ Քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրավերով Մարտին Ադոյանը Վանաձոր է մեկնել։ Քննարկվել է շինարարական աշխատանքների մեկնարկման նոր ժամանակացույցը։ Քաղաքապետը Ադոյանին առաջարկել է բարեկարգել պուրակը, հակառակ դեպքում ստիպված կլինի ետ գնել այն։
«Լոռի» ՀԸ