«Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրա․ Կոպիրկին
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը հետևում է Վաշինգտոնում հայտարարված «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» հայ-ամերիկյան նախաձեռնության շուրջ զարգացումներին։ Այս մասին «Նոև Կովչեգ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ մինչ այժմ հայտնի է միայն նախաձեռնության անվանումը, իսկ գործնական քայլեր դեռ չեն սկսվել։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի այն դեպքում, երբ նախագիծը հստակ բովանդակություն ստանա։ Նա ընդգծել է, որ «Թրամփի երթուղին» կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրա, քանի որ ապրանքների տարանցումը Հայաստանի տարածքով կարգավորվում է ԵԱՏՄ օրենսդրությամբ։ Կոպիրկինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է այս հարցի շուրջ առարկայական քննարկումների հայ գործընկերների հետ։