Բացել լրահոսը Փակել լրահոսը
622320533_1305454524953082_6267450664907277767_n
A A
Պաշտոնական

Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները, Գերմանիայի ԱԳ նախարարը և Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ելույթ ունեցան և քննարկեցին իրավիճակը Հարավային Կովկասում
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Ադրբեջանի Հանրապետության դեսպան Նասիմի Աղաևը, հունվարի 27-ին Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հրավերով, մասնակցեցին «Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ․ Պատմական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, Գերմանիայի դերը և Եվրոպայի նոր արևելյան կապը» խորագրով քննարկմանը։
 
Այդ մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
 
ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը և անձամբ ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեփուլին, ով նախկինում եղել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ, նախորդող ժամանակահատվածում ցուցաբերած կառուցողական աշխատանքի և աջակցության համար։
Միջոցառմանը ներկա էին տասնյակ փորձագետներ, պատգամավորներ, և լրատվամիջոցներ։
 
Այն կազմակերպվել էր Մյունխենի Մաքսիմիլիանս համալսարանի և Աախենի համալսարանի «Միջազգային համագործակցության, տեխնոլոգիական դիվանագիտության և հաղորդակցության ինստիտուտի» կողմից։