Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Հասարակություն

Մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային օր

Մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային:  Փոխարեն   Հայաստանում կաշխատեն ապրիլի 18-ին՝ շաբաթ օրը: Նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ հունվարի 29-ի  նիստի օրակարգում:

Որպես հիմնավորում նշվում է այն, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքում 8-րդ գագաթնաժողովը: Այդ օրը նախատեսվում է 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով ընդունում:

Ուստի ՀՀ վարչապետի աշխատակազմը պատրաստել է նախագիծը, որպեսզի Երեւան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպվի: