Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահան Կոստանյան
A A
Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կլոր սեղան–քննարկմանը փետրվարի 14-ին ներկա է գտնվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ 

Քննարկումների ընթացքում մասնակիցները անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին, փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերին։