Բացել լրահոսը Փակել լրահոսը
1920x1080_ARM
A A
Բիզնես

Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հաճախորդներին իրենց համայնքներում ավելի մոտ լինելու նպատակով: Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղ է բացվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: «Արտաշատ»-ն Ամերիաբանկի թվով 29-րդ մասնաճյուղն է և առաջինը՝ Արարատի մարզում:

Բացման առթիվ «Արտաշատ» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչև 30.06.2026թ․-ը ներառյալ:

Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար`

· Մեկ Visa Platinum կամ MasterCard Platinum վճարային քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի

· Անվճար հաշվի բացում՝ ծառայությունների փաթեթով

o Ներառում է ՀՀ դրամով և արտարժույթով մեկական հաշիվ,

o Classic/Standard վճարային քարտ` առանց 4 տարվա սպասարկման վճարի

· Վերաֆինանսավորման նպատակով անգրավ վարկերի տրամադրում՝ 15%-ով

o Փաստացի տոկոսադրույքը` 16,08%

o Առաջարկը գործում է գրանցված եկամուտ ունենալու դեպքում:

Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար`

· Բիզնես հաշվի՝ «Ստարտ» և «Պլատինում» փաթեթների տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի

· Ինտերնետ բանկինգ/Մոբայլ բանկինգ ծառայության տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի

· Visa Business, Mastercard Business, Visa Platinum կամ Visa Platinum Digital Business քարտի տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի

· Ընկերության 2 ղեկավարին / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի

Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահով ու բարեհամբույր աշխատակազմով «Արտաշատ» մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Օգոստոսի 23 փ., 107 հասցեում՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 09:30 - 17:00: