Բացել լրահոսը Փակել լրահոսը
42-_x588-quality(90)
A A
Քաղաքականություն

Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է

Վերաքննիչ քրեկական դատարանի դատավոր Կարեն Հովհաննիսյանը բավարարել է պաշտպանական կողմի բողոքը եւ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը:

Այս մասին տեղեկացնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից: Նրանք կալանավորված են խուլիգանության հոդվածով:

Փետրվարի 9-ին Նարեկ Սամսոնյանին վիրահատել էին: Պաշտպանը տեղեկացնում է, որ Սամսոնյանը դեռ գտնվում է հիվանդանոցում եւ անցնում է հետվիրահատական բուժում։