A
A
28-ամյա վարորդը «Lada Priora»-ով փոսերը շրջանցելիս գլխիվայր հայտնվել է էլեկտրասյան մոտ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մարտի 2-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռաֆիկ Ս.-ն, իր վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարերին ու հողաթմբերին և գլխիվայր «տնկված» հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող բետոնե էլեկտրասյան մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել են փոսերը։