A
A
Թրամփը մերժել է Խամենեի որդու հնարավոր թեկնածությունը՝ Իրանում իշխանափոխության կոչ անելով
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի ընտրությանը, մերժելով Մոջտաբա Խամենեիի՝ Ալի Խամենեիի որդու թեկնածությունը, հայտնում է CNN-ը:
«Նրանք ժամանակ են վատնում: Խամենեիի որդին թույլ է։ Ես պետք է մասնակցեմ նշանակմանը, ինչպես Դելսիի դեպքում՝ Վենեսուելայում», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Դելսի Ռոդրիգեսին, ով իշխանության եկավ ԱՄՆ-ի կողմից Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո:
Թրամփը նաև նշել է, որ չի ընդունի որևէ իրավահաջորդի, ով կշարունակի նախկին առաջնորդի քաղաքականությունը:
«Մեզ հարկավոր է առաջնորդ, ով կհանգեցնի Իրանում համերաշխության և խաղաղության»,- ընդգծել է նա:
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ Իրանի ժողովուրդը «կօգտագործի հարմար պահն իշխանափոխության համար»։